Շուրջօրյա ստոմատոլոգիական 


Մեր առաջնահերթությունները
Հարմարավետ միջավայր, անցավ բուժում՝ նվազագույն սթրես
Երկարամյա փորձառություն՝ երկարամյա արդյունք
Փոխադարձ վստահություն, 24 ժամ հասանելիություն
Արտահերթ ընդունելություն ցավի դեպքում։
Մենք սկսում ենք լսելով ձեզ՝ ձեր պատմությունը, ձեր մտահոգությունները, այն, ինչ մյուս կլինիկաներում աննկատ է մնացել։
Ցածր ճառագայթահարմամբ 3D հետազոտությունը ցույց է տալիս այն, ինչ աչքով չի երևում։ Յուրաքանչյուր արդյունք ներկայացվում է ձեզ էկրանին՝ պարզ լեզվով, առանց մասնագիտական տերմինների։
Դուք ծանոթանում եք բուժման բոլոր տարբերակներին, ձեր անհատական բուժման պլանին, արժեքներին և ժամանակացույցին
Բուժումն իրականացվում է մեր բազմամյա և համաշխարհային փորձի վրա հիմնված մեթոդներով և ուղեցույցներով կիրառելով բարձրակարգ բժշկական նյութեր և պարագաներ:
Հետբուժական շրջանում խնամքի ցուցումներ, պարբերաբար անվճար այցեր՝ խնամքի գնահատման և բուժման արդյունքի երկարատև պահպանման նպատակով։
Ստոմատոլոգիական կլինիկա ձեր ողջ ընտանիքի համար՝ հասանելի ցանկացած պահի։
Յուրաքանչյուր գործիք կա՛մ միանգամյա օգտագործման է, կա՛մ մանրէազերծվում է հատուկ նյութերի և ավտոկլավի միջոցով, ինչպես նաև գրանցվում և ամսաթվագրվում է։
Դուք տեղեկանում եք արժեքներին մինչև բուժման սկսելը
Ախտորոշումը, բուժման պլանի կազմումը և բուժումը կատարվում է մեկ բժշկի կողմից
Կլինիկայի ատմոսֆերան և բժիշկների մոտեցումը ապահովում են մինիմալ սթրես
Ուղեկցող և կողմնակի անձանց մուտքը աշխատանքային սենյակ խստիվ արգելվում է․ բուժառուների բժշկական փաստաթղթերը և բուժման պատմությունը պահվում են խիստ գաղտնի։